«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական եկեղեցուց: Թեեւ «թավշյահեղափոխականները» դեռ 2018թ-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո էին արշավ սկսել ըննդեմ Հայոց եկեղեցու եւ Վեհափառի՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»… բայց այն բանից հետո, ինչ Եկեղեցին իր բողոքի ձայնն է բարձրացնում հայրենիքի մաս-մաս հանձնման դեմ, ՔՊ-ականներն այլեւս անթաքույց ու ամբողջ ռեսուրսով հարձակման են անցել ընդդեմ եկեղեցու: Նախ տարբեր առիթներով հեգնում եւ թիրախավորում են Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին: