Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է: