«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ-ում բյուջետային հաշվետվություն տալու հերթը երեկ արտգործնախարար Միրզոյանինն էր, ով հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի պետական պաշտոնյան եւ հատկապես երկրի թիվ մեկ դիվանագետը։ Նրա հախուռն, անհավասարակշիռ պահվածքից արդեն կարելի է սարսափել, թե ինչպես է ներկայացնում մեր պետությունը դրսում։ Մարդ, ում պաշտոնավարման ընթացքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին, իսկ հիմա էլ Հայաստանն է ծվեն-ծվեն աճուրդի հանվել, ինքը դուխ չունի հակառակվելու մեր հակառակորդ երկրի իր պաշտոնակիցներին, բայց զբաղված է ՔՊ-ի քաղաքական ընդդիմախոսներին հաթաթաներ տալու եւ էժանագին մանիպուլյացիաներ անելու գործով: