«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետեւյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռեւս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու եւ անկաշկանդ ցանկացած միջավայրում։ Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ տարբերակները, պետք է գտնել միեւնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։