«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի եւս բարելավել է: Լուսինե Բադալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018-ից՝ ԱԺ պատգամավոր ընտրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային Ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։ Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ։