«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։ Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։ 2019 թվականին ներկայացրած 2018 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում Քոչարյանը հայտարարագրել է ընդամենը 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 ավտոտնակ։ Նրա ֆինանսական միջոցները, պաշտոնը ստանձնելու ժամանակ, կազմել են ընդամենը 5 մլն դրամ։