Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվելով ցուցարարների հետ իբրև թե ցուցարար, այս մասին ահազանգել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների: Այնուամենայնիվ, ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ որպես իբրև թե ցուցարար: