«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը ևս առաջարկեց ամբողջությամբ մերժել հանրային մեղադրողի միջնորդությունը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին երեք ամսով կալանավորելու վերաբերյալ։ Բաբայանը երկու հանգամանք բացահայտելու համար շնորհակալություն հայտնեց հանրային մեղադրողին. «Միջնորդությունը հաստատում է մեր այն պնդումը, որ դրա նպատակն է զրկել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին քաղաքական գնահատական, դիրքորոշում արտահայտելուց։ Դատավորի որոշման մեջ ես չեմ տեսնում, որ ընդհանրապես արգելված է հաղորդում վարել։ Եթե նույնիսկ նման բան է նշանակում, ապա նրանք հաղորդում չեն վարել»։