ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մայիսի 30-ին հարցազրույց է տվել 1in.am լրատվականին, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Սրբազան շարժմանը: Խոսելով Սրբազան շարժման սիմվոլներից մանուշակագույն վզկապների մասին՝ Քոչարյանը նշել է, թե պարզել է, որ դրանց հեղինակը «Նուռ» մականունով հայտնի դիզայներն է: Քոչարյանը հեգնական կերպով է անդրադարձել հայտնի դիզայներ Արման Նուռին՝ նրան դիմելով նախ որպես «տանձ», ապա «նուռ» մականունով: