Այսինքն, ուզում է հենց բերետավորների սադրանքների միջոցով բախումներ հրահրել: Ավելին, ինքը՝ Բագրատ Սրբազանն էլ է արձանագրում, թե «էդ մարդու սիրտը արյուն է ուզում», բայց «չի ստանա դա»: Այդ տեսանկյունից դրականն այն է, որ շարժման ղեկավարների և մասնավորաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհիվ հավասարակշռությունը պահպանվում է պայքարի մասնակիցների շարքերում, ինչը, նկատենք, իր որոշակի ազդեցությունը գործում է նաև ոստիկանական ուժերի վրա: