Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Թուրքիան և Ադրբեջանը խիստ մտահոգ են Սրբազան պայքարի աստիճանական աճով, որ այս պահին ընթանում է Հայաստանում։ Պարբերաբեր հնչում են սպառնալիքներ պայքարի մասնակիցների հասցեին, նույնիսկ կոչեր՝ զորք մտցնել Հայաստան՝ աջակցելու համար փաշինյանի գլխավորած իշխանությանը։ Այս առումով երեկ՝ մայիսի 28-ին տեղի են ունեցել երկու շատ կարևոր իրադարձություններ։