Ցավով տեղեկացանք, թէ ինչպես են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի հուշահամալիր․ Ֆրանսայի Հայոց Թեմ

article-image

ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՓԻՒՌՔԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ «Ցաւով տեղեկացանք, թէ ինչպէս են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի յուշահամալիր, Մայիս 28-ի նուիրական օրը, երբ Հայոց Հայրապետը եւ հոգեւորականաց դասը այցելում էին համազգային նուիրական յուշակոթող՝ աղօթելու մեր հայրենիքի բարօրութեան համար, պանծացնելու յիշատակը հայրենեաց պաշտպան հայորդեաց։ Սարդարապատի յաղթանակը կերտուել է ողջ հայ ժողովրդի հաւաքական կամքով, կենաց ու մահուան կռուով։ Այն մեր ժողովրդի միասնականութեան, յաղթանակների եւ զարթօնքի խորհրդանիշն է, որի կերտմանը մասնակից են եղել նաեւ բազմաթիւ նուիրեալ հայ հոգեւորականներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն