Լսում եմ Բագրատ սրբազանին, շրջում հրապարակի ժողովրդի մեջ` ականջ դնելով զրույցներին եւ մտածում եմ. իմ խեղճ, միամիտ ժողովուրդ, ինչքա~ն վատ ես ճանաչում Նիկոլ Փաշինյանին, որ հույս ես փայփայում, թե նա ինքնակամ հրաժարական կտա: 2018-ի անհավանական ավանտյուրան իրականացրած, իշխանության հասնելու համար մերկ ձեռքով փշալար բռնած, այսքան «հրի ու ջրի» միջով անցած, այսքան ավերածություններ արած ու կարմիր գծեր անցած, այսքան թուքումուր տարած մարդը, պարզ չէ՞, որ ինքնակամ հրաժարական չի տալու: