Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄՆ-ն նոր տվյալներ է ներկայացրել

article-image

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տվյալներ է ներկայացրել, թե ինչպիսին է Հայաստանում գետերի ջրի մակարդակը մայիսի 28-ի ժամը 8:00 դրությամբ։ «Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 խոր. մ/վ-ով և կազմել 214 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 խոր. մ/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 խոր. մ/վ), որը 10 խոր. մ/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 խոր. մ/վ-ով և կազմել 61.4 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 խոր. մ/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 խոր. մ/վ-ով և կազմել՝ 28.3 խոր. մ/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 խոր. մ/վ)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն