Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից իշխանականները, մեղմ ասած, մանթրաժի մեջ են հայտնվել, քանի որ նախորդ օրերին ինտենսիվ ռեժիմով ազդարարել են, թե շարժումը մարել է եւ այնքան էին ասել, որ իրենք էլ էին դրան հավատացել եւ հանրահավաքի առավոտյան, Լոռվա մարզի աղետն էլ, հույս են ունեցել, որ ամբողջությամբ կխափանի հանրահավաքը եւ անակնկալի են եկել՝ տեսնելով այդքան մարդու։ ՔՊ մեր աղբյուրը անկեղծացավ, որ չէին սպասում, թե կրկին բազմահազարանոց հանրահավաք կլինի։ Ի դեպ, մինչ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ, իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էլ 23 հազար 100 մարդ է հաշվել։ ՔՊ-ական պատգամավորները ներքին զրույցներում մտահոգություն էին հայտնում, որ պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ այն կարող է պայթյունավտանգ դառնալ՝ վարչախմբի համար բացասական հանգրվանի հանգեցնելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն