«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծանր և պատասխանատու փուլերից մեկը։ Արցախի շրջափակումից հետո՝ այս օրերին շրջափակվածը Հայաստանն է։ Երեկ տարբեր հայտարարությունների համաձայն՝ այժմ Հայաստանի գլխավոր մուտքերն ու ելքերը փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։ Շաբաթներ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակել էր Տավուշ-Վրաստան սահմանը՝ ի նշան սահմանագծման և սահմանազատման դեմ բողոքի, հետո արդեն ոստիկաններն են փակել ճանապարհի նույն հատվածը: Այսինքն՝ խոչընդոտներ կան մարդկային, տվյալ դեպքում՝ իշխանական գործոնով պայմանավորված: