«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբեր ամսին հոդված էր հրապարակել՝ «Անահատական բնակելի տուն, հողամաս, 2 բնակարան և այլն. ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը» վերտառությամբ։ Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել: