«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Երեւանում խաղաղ անհնազանդության ակցիաներ էր անում, փողոցներ փակում, ինչից` փողոց փակելով իշխանության եկած ՔՊ-ն ու նրա ոստիկանները շատ են վրդովվում: Կարմիր ու սեւ բերետավորները գազազած հարձակվում էին մարդկանց վրա` քաշքշում, ոստիկանություն տանում: Այնպիսի ազարտի մեջ էին ընկել, որ առավոտյան քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Իրանում, Կատարում, Էմիրություններում մեր նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իսկ ավելի ուշ դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը: Վերջինիս նկատմամբ վայրագ գործողություններն իրականացրել էին ոստիկանության զորքերի 1031, 1032 և Ոստիկանության Երևանի վարչության, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։