Ոստիկանության ավելի քան 60 ծառայող փորձել է ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն. ՀՅԴ ԳՄ

article-image

2024թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանության ծառայողների ակնհայտ ապօրինի հակազդեցությամբ: Շուրջ 300-ի հասնող բերման ենթարկված քաղաքացիներից շատերի, ինչպես նաև ժողովրդի ներկայացուցիչներ հանդիսացող, անձեռնմեխելիությամբ օժտված Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություն: Քաղաքացիներին պատկանող բազմաթիվ ավտոմքենաներ բերման են ենթարկվել: Կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ ֆեյսբուքյան էջը: «Ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ: Գործադրելով բիրտ ուժ, ցուցաբերելով փողոցային խուլիգանին և կենդանական աշխարհում տարածված ոհմակին բնորոշ վարքագիծ ոստիկանության տասնյակ ծառայողներ բացահայտ ֆիզիկական բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն