Զարմանալի չէր, որ Նարեկն, ազատության մեջ հայտնվելով, ստացավ Սրբազանի օրհնությունը և նորեն նետվեց մարտի՝ հանուն հայրենիքի. Պողոսյան

article-image

«Ստորև ներկայացրած ֆոտոնկարները հանդիսանում են մեր ազգի վերջին տարիների բարոյահոգեբանական նկարագրի ճշգրիտ իլյուստրացիան, և այս կոնտրաստը չի վերանա մեր ազգային բնապատկերի կտավից, մինչև չջնջենք անմաքուրների անունները մեր պատմության էջերից։ Լինելով Նարեկի պաշտպաններից մեկը՝ տեսել եմ այն բոլոր մետամորֆոզները, որ տեղի են ունեցել նրա ուղեղում և հոգում։ Դրանք հատկապես ցայտուն արտահայտվեցին կալանավորման երկու ամիսներին՝ քաղաքական պայքարի առաջամարտիկ պրոֆեսիոնալ քաղաքագետից Նարեկն օր օրի վերածվում էր ազգային պայքարի անձնուրաց զինվորի։ Բազմիցս հանդիպել եմ Նարեկին կալանավայրում, և երբևէ չենք խոսել նրա անձնական խնդիրներից։ Խոսել ենք Հայրենիքից՝ անդունդի եզրին ճոճվող Հայրենիքից։ Զարմանալի չէր, որ Նարեկն, ազատության մեջ հայտնվելով, ստացավ Սրբազանի օրհնությունը և նորեն նետվեց մարտի՝ հանուն իր դավանած այն վեհ գաղափարի, որ կոչվում է Հայրենիք։ Նարեկը սպա չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն