«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարություն-սպառնալիք հնչեցրեց. «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»: