«Հրապարակը» գրում է. «Որքան թույլ ու անապահով են դառնում ՀՀ սահմանները, այնքան գերպաշտպանված է դառնում կառավարության շենքը։ Վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգության բարձրացման համար՝ եթե ամեն ամիս չէ, ապա ամեն եռամսյակը մեկ մի նոր սարք է գնում, եւ տպավորություն է, թե կառավարության շենքն օր ու գիշեր հսկող ոստիկանների դիմաց շուտով խրամատ կկառուցեն կամ զրահամեքենա կտեղադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ապահով զգա։