Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։ Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։