«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են ընդլայնել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի լիազորությունները, որպեսզի նա այսուհետ կարողանա քննիչին փոխել գործի վարույթից: ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ նախագիծը ներկայացնելու հանձնարարությունը տվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։