Մինչ Հայաստանի ներքաղաքական վիճակը բավական լարված է, իսկ քպական պատգամավորները միմյանց հերթ չտալով քարկոծում են Սրբազան շարժումը, քպական պատգամավորներից մեկը ցուցահանդես է բացել: Խոսքը պատգամավոր Դավիթ Դանիելյանի մասին է, որը, պատգամավոր լինելուց զատ, նաև նկարիչ է: Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մայիսի 15-ին կայացել է «Վերածնունդ» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացումը Մոսկվայում: Ի դեպ, պատգամավորը շտապել է հավելել, որ ինքն արդեն Հայաստանում է, իսկ կտավները ցուցադրվելու են Մոսկվայում մինչև հունիսի 15-ը: