Մենք պետք է մաքրենք մեր Ավգյան ախոռները, ինչը հիմա անում է Սրբազանը. Պողոսյան

article-image

ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մեկը մյուսի ետևից Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչեցին Պաղեստինը՝ որպես անկախ պետություն։ Համոզված եմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու, և շուտով մենք ունենալու ենք ՄԱԿ-ի լիիրավ անդամ նոր պետություն։ Միջազգային իրավունքի դասական՝ դիվանագիտական միջամտությամբ չաղավաղված, ընկալման պարագայում, Արցախի և Պաղեստինի միջև զուգահեռները հստակ են և անհերքելի։ Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ երկուսն էլ իրենց անկախություն համար պայքարող ժողովուրդ են, ընդ որում՝ երկուսի պարագայում էլ թշնամական կողմը, մերժելով ինքնորոշման իրավունքը, ներկայացնում էր մի փաստարկ. այդ ժողովուրդն արդեն ինքնորոշվել է այլ պետության ձևով և կրկնակի ինքնորոշման իրավունք չունի։ Արցախահայության պարագայում դա Հայաստանի Հանրապետությունն էր, Պաղեստինցիների պարագայում՝ արաբական մյուս պետությունները։ Մինչդեռ՝ տասնամյակների պայքարի արդյունքում Պաղեստինը վաստակում է իր անկախությունն, իսկ Արցախը ցեղասպանվում ու հայաթափվում՝ զրկվելով իր 2800 տարվա բնիկ ժողովրդից։ Ցեղասպանվում, քանի որ մենք ուրացանք մեր արժեքները, հայաթափվում, քանի որ հայի համար Հայը, Հողը, Հայրենիքը և Աստված դարձան երկրորդական արժեքներ՝ իրենց տեղը զիջելով որկորին ու «դուխին»։ Արցախը կորավ, քանզի կա նիկոլը և «նիկոլները», և այսօր յուրաքանչյուր իրական արցախցու երազին (ինչպես ժամանակին Սողոմոնի պարագայում) գալիս է մայրը (տատը, պապը) և ասում. «Գիտե՞ս, որ այս ամենը նիկոլն է արել»։ Սրբազանն այսօր Կիրանցից բերած հողին ավելացրեց Հայաստանի այլ վայրերից վերցրած հող՝ հայկական հավաքական հողը դարձնելով ուժի և հաղթանակի խորհրդանիշ։ Սրբազանին պիտի խնդրեմ Արցախից բերած մի բուռ հող ավելացնել այդ հողին, քանզի, ինչպես Սուրբ Երրորդության գաղափարն է դառնում հակաքրիստոնեական, երբ հերքում ենք երեք անձերից մեկի աստվածությունը, այնպես էլ Հայրենիքն է դառնում անդամալույծ, երբ մոռանում ենք երեք անձերից մեկը՝ Արցախը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն