Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է։ Կողմ ենք, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենա միջազգային պրակտիկային համահունչ: Այս մասին «Դիզելի գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է թողել բոլոր միջազգային խաղացողներին, բանակցում է դեմ առ դեմ Իլհամ Ալիևի հետ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Դրա համար էլ այս վիճակում ենք»։