(VIDEO) Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը. Սերժ Սարգսյան

article-image

Ենթադրություն անելը լավ գաղափար չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լայն թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում կհասնի հաջողության։ Այս մասին «Դիզելի գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, որ իր կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությանը մասերի բաժանելուն և այլն։ Հարցին՝ Դո՞ւք էլ եք կարծում, որ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, նա ասաց. «Այդ հարցով չեմ ուզում կարծիք հայտնել, մենք մեր կարծիքը հայտնել են գործադիր մարմնի հայտարարությամբ, այնպես էլ մեր կուսակցական ընկերների բազմաթիվ հայտարարություններով, որ մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն