«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը, տղաները կալանքից դուրս կգան»,-մինչ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա հույս հայտնեց, որ դատարանը՝ դատավորը կիրականացնի արդարադատություն, քանի որ դա իր պարտականությունն է։ «Իսկ արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված»,-ասաց Բաբայանը։