«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա ռեժիմով ասում է քաղաքացիների 80-85 տոկոսը»,-հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Նա Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դիմաց է՝ մասնակցելու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քիչ անց մեկնարկելիք նախնական դատալսումներին։