Իրանական ISNA լրատվական գործակալությունը կադրեր է հրապարակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ենթադրյալ կործանման վայրից։ Տեսանյութը հրապարակվել է գործակալության Telegram ալիքում։ Տեսանյութում երեւում են որոնողական խմբի անդամները։ Օպերատորը նկարահանում է բլուրները, ենթադրաբար հենց այստեղ է ընկել Ռաիսիի ուղղաթիռը։ Կադրերում տեղ-տեղ տեսանելի է մառախուղ։ Տեսանյութը վերնագրված է՝ «Առաջին լուսանկարները նախագահական ուղղաթիռի հայտնաբերումից հետո»։