«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․ «Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի ողբերգական նահատակության կապակցությամբ։ Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են։