Իրանի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն կանցկացնի՝ կապված ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան լուրից հետ, հայտնում է Tasnim-ը։ «Հանրապետության նախագահի և արտաքին գործերի նախարարի նահատակության հայտարարությունից հետո Իրանի կառավարությունը միևնույն ժամանակ հրատապ նիստ կանցկացնի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։