Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին․ «Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ լինեն Բաքվի բանտերում (Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը-խմբ․), թե Հայաստանի բանտերում։ Անհիմն մարդկանց կալանավորել են։ Մամիկոն Ասլյանյանն ինչու՞ է կալանավորված՝ ընտրված քաղաքապետ։ Արմեն Աշոտյանը ինչու՞ է կալանավորված․ ինչ-որ «զանցանքի» համար, որը ինչ-որ նյութական բանի մասին է, որը տեղի չի էլ ունեցել՝ ըստ գործի։ Նարեկը Մալյան․ տուժող չկա, ոչինչ չկա, կալանավորված է՝ ինչի՞ համար։ Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան՝ բռնկված խոսքի համար։