Բարոյազուրկ սպան վենետիկյան կուրտիզանուհուց նսեմ է․ Գրիգորի Պողոսյան

article-image

Բազմիցս ասել եմ և հիմա էլ կկրկնեմ. բարոյազուրկ սպան վենետիկյան կուրտիզանուհուց նսեմ է։ Պատիվն ու արժանապատվությունը աճուրդի հանած «ենթագեներալներն» իրենց թույլ են տալիս անտաղանդ նկարչի ձեռքում հայտնված էժանագին բնորդուհու գործելաոճ և պահելաձև՝ բնավ չընկալելով, որ իրենց դեմ կանգնած է հոգևորական, ով անգիր գիտի «Գործ առաքելոցը» և երբեք մոռացության չի տա Պետրոս առաքյալի պատգամը ստի ու խաբեբայության, Աստծուն ու Եկեղեցուն խաբելու մասին։ Նրա պարսավանքին արժանանալը սպայի համար հավասար է երեսին ձեռնոցով ապտակ վաստակելուն, ու այդ ապտակը դեռ շատ եք ուտելու, անկախ այն հանգամանքից, որ ձեր բարոյազուրկ երեսին ապտակի համար ազատ տեղ չի մնացել։ Երկրի կառավարության ղեկին թառած «ենթամարդու» լեզուն մի օր (հավատացած եմ՝ շատ շուտով) կարկամելու է ու քարանալու։ Այդ չարքը մթնշաղի պես մի օր լուսադեմին տարալուծվելու է իր տարածած թույնի մեջ ու չքանալու։ Մնալու եք դուք՝ «ենթաոստիկաններդ», «ենթադատախազներդ», «ենթաքննիչներդ», «ենթադատավորներդ», ձեր «ենթապատվի» ու «ենթարժանապատվության» հետքերը որոնելով, ձեր՝ «ենթաշարքային» էությունը մաքրելու էժանագին փորձերով։ Պատմության էջերից չի ստացվի ջնջել ոչ ձեր անարժան դեմքերը, ոչ էլ ձեր բարոյական հոգեվարքի կադրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն