Սպասվում են տեղումներ

article-image

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն