ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հողը, հայրենիքը, անվտանգությունը, թշնամուն հանձնելու միջոցով «ինքնիշխանություն» հաստատելը 2019թ.-ից իրենց կառավարության ռազմավարական նպատակն է: Մոտավորապես այս միտքն է այսօրվա կառավարության նիստում հայտարարել Նիկոլը: Բոլոր նորմալ երկրներում նման կառավարությանը հանդուրժելը, կամ պաշտպանելը՝ առնվազն անձի և հասարակության դեմ գործած ծանրագույն հանցագործություն է: Փատորեն նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք ունեցած ռազմավարական ձեռքբերումները, պետության շահերի առաջ մղումը, անվտանգային համակարգի ամրապնդումը, հայկական Արցախի գոյությունը, պաշտպանական դիրքերի բարելավումը և այլն, դրանք, ըստ դավադիր Նիկոլի՝ մեր երկրի ինքնիշխանության դեմ էի՞ն: Փաստորեն ըստ Նիկոլի, հայ ժողովուրդը ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը: «Մի բարոյազրեկք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու»,- հայտարարեց Սրբազանը և նկատեց, որ մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում և իրավունք չունեն նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառել։