Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ․ Աբրահամյան

article-image

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ, երեկ ուշ երեկոյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները: Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային, Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ: Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է: Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել: «Մի բարոյազրեկք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու»,- հայտարարեց Սրբազանը և նկատեց, որ մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում և իրավունք չունեն նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն