Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»

article-image

Երևանի Ազատության հրապարակին հարող որոշ սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։ Մասնավորապես՝ սրճարան է այցելել ոստիկանության ներկայացուցիչն ու ասել, թե Օպերայի տարածքում տեղի է ունենալու միջոցառում, որին սրճարանների աշխատանքը կխոչընդոտի։ «Մեր զրուցակիցը նշեց, որ սա աննախադեպ երևույթ է՝ ոչ մի պաշտոնական այցի ժամանակ սրաճարանների գործունեությունը չի արգելվել, ավելին՝ նման պահանջ չի եղել անգամ ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակներում, որպիսիք եղել է 2008 թվականին։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն