Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկվել: Հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն կիրառել: Այսպես՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիրբերետավորներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։