«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ընդամենն այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ժամանակ սուր քննադատության են ենթարկել ազգակործան պատուհասի որոշումը Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու համատեքստում»,- Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրի դիմաց հայտարարեց Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Հիշեցնենք, որ այսօր քաղբանտարկյալներ Սամսոնյանի ու սաղաթելյանի գործով առաջին դատալսումն էր նշանակված։ Այն տևեց մի քանի րոպե, քանի որ դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց։