«Աջափնյակ-1» նստավայրում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումներին դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նախկինում Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քննել է գործ։ Նա նշեց, որ այդ քրեական գործի շրջանակներում իր կողմից տրվել է գնահատական և կայացվե է դատավճիռ. «Ուստի նախագահող դատավորի անկողմնակալության, յուրաքանչյուր ողջամիտ կասկած բացառելու անհրաժեշտությամբ պայմանավորված սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել հայտնելու ինքնաբացարկ»։