(VIDEO) Ունենք այն, որ դատավորն այլևս չի քննելու այս գործը․ Բաբայան

article-image

Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ այսօր մեկնարկեցին «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները։ Հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ իշխանության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին «անպարկեշտ արտահայտություններ» անելու համար։ Նրանք անազատության մեջ են մարտի 22-ից։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը եւ Արսեն Բաբայանը տեղեկացրել էին, որ այսօրվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Ռուբեն Մելիքյանը հույս էր հայտնել, որ հաղորդման 100-րդ թողարկումն այսօր կվարեն նրանք։ Սակայն նիստը մեկնարկեց ուշագրավ շրջադարձով․ դատավորը ինքնաբացարկի հայտարարությամբ հանդես եկավ։ «Իր մտահոգությունը եւ իր ինքնաբացարկը հասկանում եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Բաբայանը՝ հավելելով․ «Ուսումնասիրել ենք եւ տեսել ենք, որ գործում չկա այնպիսի հանգամանք, որն իրեն նախապես կարող էր հայտնի լինել, բայց, մասնագիտական առումով, իհարկե, քննարկելի թեմա է։ Այսինքն, ես չեմ կարող հայտարարել, թե ակնհայտ ապօրինություն արեց։ Չեմ կարող այդպիսի բան ասել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն