Լրագրող Հասմիկ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում լուսաբանել է խաղաղ անհնազանդության գործուղությունների ժամանակ ոստիկանների կողմից կիրառվող բռնությունները և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել․ «Այս հրապարակմամբ հանցագործության մասին հրապարակավ հաղորդում եմ ներկայացնում՝ 11 րոպե 19 վրկ-ից Կարմիր բերետների հրամանատար Հայկազ Ջոմբարդյանը ինձ անվանում է «տականք, «սրբապիղծ» և այլ բառեր, այն բանից հետո, երբ ես լսեցի, թե ինչպես է ոստիկաններից մեկը անհարգլից բառեր՝ «թքեմ երեսիդ» ասում զոհված զինվորի մորը և ամոթանք տվեցի, որից հետո Հայկազ Ջոմարդյանը վրա տվեց ինձ և անձական ընդունեց իմ դիտարկումը և սկսեց վիրավորել ինձ՝ անվանելով «տականք», «սրբապիղծ» և իբր թե ես եմ անհարգալից խոսել իրենց հետ, այնինչ ճիշտ հակառակն է, Հայկազ Ջոմարդյանը ինձ թիրախավորեց՝ անձս ճշտեց ամբողջ տեսախցիկների առջև՝ վտանգելով իմ անվտանգությունը»։