«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության մարդկանցով, հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից մարդկանց ներգրավելու այդ հաշտության կառավարության մեջ»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա նշեց, որ պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։ «Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով ոչ թե սրա, նրա քմահաճույքով պայմանավորված, հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված։ Պետք է երաշխավորի ազատ և արդար ընտրությունները գալիք կառավարության, մնայուն կառավարության համար։ Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։ Պետք է հանձնառու լինել շարունակել խաղաղ բանակցությունները։ Պետք է մերժել հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալ, զարգացնելով իր սեփական, հայկական օրակարգը, բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին։