«Իմնեմնիմի» փոդքասթի 99–րդ թողարկման հերթապահներ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և լրագրող Սյուզի Բադոյանը հաղորդման ընթացքում հայտարարեցին, որ երկուշաբթի՝ մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40) տեղի է ունենալու «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատական լսումները։ Հերթապահները կոչ արեցին «Իմնեմնիմիի» դիտողներին, Նարեկի և Վազգենի համակիրներին և աջակիցներին գալ դատարան սատարելու նրանց։