Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին: Այս մասին հայտարարեց երթն առաջնորդող Բագրատ Սրբազանը: «Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Երեւան` Հանրապետության հրապարակ: Վաղը մայիսի 9-նն է, մեր գողացված եռատոնը, վաղը պետք է մեկնարկը լինի մեր կենսագրության վերականգնման: Աստված օրհնի ձեզ»,-ասել է նա: