Արցախի թեմի նախկին առաջնորդ, Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր լիովին աջակցությունն է հայտնել Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությանը։ «Ես լիովին աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությունը։ Սատարում եմ Միքաէլ Սրբազանին: Ամբողջովին սատարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչն ու հայտարարությունը: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզոր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասն զի սթափվելու եւ արթնանալու ժամն է եկել: Բավական է ստորադասված ձեւով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է։