ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1992-ի մայիսի 8-ին Հայոց պատմության տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեց Շուշիի ազատագրումը` Հայ ժողովրդի քաջությունը, միասնությունն ու անկոտրուն կամքը խորհրդանշող իրադարձություն: Այս հաղթական գործողություններում առանձնահատուկ դեր է ունեցել ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանը, ում առաջնորդությունն ու ռազմավարական տեսլականը առանցքային են եղել մեր ժողովրդի համար կարևորագույն հաղթանակին հասնելու համար։ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված «Հարսանիքը լեռներում» օպերացիան ցույց է տալիս թե այն ժամանակ ինչպիսի հայրենասեր և հայրենաՏԵՐ մարդիկ են կառավարել և իրականացրել նման բարդ և հաղթական օպերացիան: Այդ լարված օրերին նրա որոշումներն ու գործողությունները որոշիչ էին դարձել քաղաքի ազատագրմանն ու հետագա հաղթանակների հարցում: