Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Противника не вижу»․․․ սա էր այն ավետաբեր խոսքը, երբ 1992 թվականի մայիսի 8-ին ռադիոկապով ասվեց Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին (այս մասին նախագահ Սարգսյանը կխոսի միայն 30 տարի անց)։ Ավելին, միայն 25 տարի անց մենք բոլորս կտեսնենք «Утверждаю» բառը՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանի տակ։ Սա մի գործողություն էր, որ փոխեց Հայոց ժամանակակից պատմության ընթացքը և սկիզբ դրեց հաղթանակների շքերթին, սրանք դատարկ խոսքեր չեն՝ ուղղակի պատմական նոթեր։ Կար ժամանակ՝ ուղիղ 28 տարի, երբ մայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր․ սիրտս թրթռում էր ուրախությունից և թնդում։ Առաջին անգամ այդ զգացումն ապրեցի 1992 թվականին, երբ դպրոց գնալիս (երկրորդ դասարան էի), առավոտյան 8։20 ռադիոն հայտարարեց, որ մերոնք մտան Շուշի։